Այսօր: Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017թ.
Գեղաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԳԵՂԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.11.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԵՂԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Ողջունում  ենք  ձեզ  Գեղաձոր  համայնքի  պաշտոնական  կայքում:  Այստեղ  դուք  կարող եք  տեղեկանալ  այն  ամենին  ինչ  տեղի  է  ունենում  մեր  համայնքում:  Հուսով  ենք այստեղ  դուք  կգտնենք  անհրաժեշտ  տեղեկություններ  Գեղաձորի համայնքապետարանի  աշխատանքների  և  համայնքի  ավագանու  գործունեության վերաբերյալ:

Շնորհակալ ենք մեր կայք այցելելու համար:

Հարգանքներով Գեղաձոր համայնքի ղեկավար՝  Սմբատ Պետրոսյան

 

24.10.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
 Ես՝ Սմբատ  Սարգսի Պետրոսյանս,ծնվել  եմ  1965թ-ի  մայիսի  20-ին  Արագածոտնի  մարզի  Գեղաձոր գյուղում: 1972-1982թթ հաճախել  եմ  Գեղաձորի միջնակարգ  դպրոցը: 1982-1984թթ Երևանի թիվ 12 ՊՏՈՒ-ն  ռադիոմեխանիկի մասնագիտությամբ: 1984-1986 թթ ծառայել եմ  Խորհրդային միության  բանակում:1986-1987թթ աշխատել  եմ  Ծաղկահովիտի կենցաղի  տանը  որպես ռադիոմեխանիկ:1987-1989թթ Արագածի ԱՏՁ -ում  որպես  վարորդ: 1989-1994 թթ Արագածի <<ՃԱՆՇԻՆ>> միավորումում որպես ավտովարորդ:1994-1998թթ հեռակա  կարգով  ընդունվել եմ ՀՀ  գյուղ.նախարարության ակ.  Գ.Աղաջանյանի  անվ. Գյուղատնտեսկան ... Մանրամասն
20.10.17 ՀՀ Արագածոտնի մարզ,Գեղաձոր համայնք
Գեղաձոր համայնքի աշխարհագրական դիրքը. Գեղաձոր համայնքը գտնվում է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ,Արագած լեռան ստորոտին,Գեղաձոր գետակի հովտում: Դիմացից երևում է բիբլիական քառագագաթ Արագածը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան : Համայնքը մարզկենտրոնից գտնվում է 55կմ հեռավորության վրա : Ծովի մակարդակից 2190մ բարձրության վրա է:Սահմանակից է Բերքառատ,Ծաղկահովիտ,Հնաբերդ և Սադունց համայնքներին:Կլիման ցուրտ լեռնային է ,ձմեռները տևական են ,հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք  են համեմատաբար խոնավ: Հուլիսային միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում :Մթնոլորտային տեղումների քանակը 450-600մմ է:Բնական լանդշաֆտները  սևահողային  տափաստաններ են: Մշակում ... Մանրամասն
01.09.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Գեղաձոր համայնքի ղեկավար պարոն Պետրոսյանն այցելեց Գեղաձորի միջնակարգ դպրոց, իր շնորհավորական ուղերձը հղեց բոլոր դպրոցականներին և մանկավարժներին, նրանց մաղթելով արդյունավետ, հագեցած ու հաջողություններով լի ուսումնական տարի:
Իսկ առաջին դասարանցիներին հանձնեց համայնքապետարանի կողմից պատրաստած անակնկալները՝ դպրոցական պայուսակ և գրենական պիտույքներ:

 Չկա ավելի  հզոր ուժ, քան գիտելիքը.գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:

Լուսանկարները՝ այստեղ

 

01.08.17 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԳԵՂԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 29.07.2017

Հիմք ընդունելով հուլիսի 29-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում երկրորդ համապետական շաբաթօրյակը կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկը` Գեղաձոր համայնքում անցկացվեց  շաբաթօրյակ:
Շաբաթօրյակին միահամուռ ուժերով մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցները, դպրոցի աշակերտները և համայնքի ակտիվը: Աշխատանքների արդյունավետ իրականացման համար գործի դրվեց նաև տեխնիկա:
Աղբահանության և սանիտարական աշխատանքներ իրականացվեցին  համայնքի գրեթե ամբողջ տարածքում, մաքրվեցին միջհամայնքային ճանապարհները, համայնքապետարանի և դպրոցի ամբողջ տարածքը, և նախօրոք պլանավորված այլ վայրեր: 

1 2 3 4 5


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Գեղաձոր

(077)189818

geghadzor.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԵՂԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner